Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հարյուր հազարավոր վիետնամցիներ լքում են իրենց տները`մոտեցող թայֆունի պատճառով

Հարյուր հազարավոր վիետնամցիներ լքում են իրենց տները`մոտեցող թայֆունի պատճառով
10.11.2013 | 16:28

Ավելի քան 200 հազար Վիետնամի քաղաքացիներ արդեն լքել են իրենց հայրենի երկիրը` մոտեցող թայֆունի պատճառով:

Մարդիկ տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ: Առավել վտանգավոր տարածքներում ընդգրկված են միայն զինվորականներ:

Ավելի վաղ աղետները մեծ հարված են հասցրել Ֆիլիպիններին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1200 մարդ:

Կիրակի գիշերը Ֆիլիպինների ոստիկանությունը հայտարարել է, որ Լայտա նահանգում զոհերի թիվն արդեն անցել է 10 հազարը:

Տեղի իշխանությունները նշում են, որ այն նահանգում, որտեղով անցել է Թայֆունը, քանդվել է շենքների ու շինությունների 80 տոկոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ